Ամիրան Գամղրելիձե. Խորացված հետազոտություն է ընթանում մի քանի դեպքի երկրորդ անգամ վարակման հետ կապված
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, Վրաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպք դեռ չի հաստատվել, չնայած մի քանի անձի հետազոտություն է ընթանում:
Նրա խոսքով, խոսքը երկու-երեք մարդու մասին է, ովքեր առաջին անգամ ախտանիշներ ունեցան գարնանը, իսկ երկրորդ անգամ՝ նոյեմբերին:
«Մենք դեռ չենք հաստատել այն տեղեկությունը, որ Վրաստանում մենք իսկապես ունեցել ենք կրկնակի անգամ վարակում: Մենք ունենք մի քանի հավանական դեպքեր, երբ իրականացվում են խորը հետազոտություններ, այսինքն՝ հետազոտություններ «ՊՇՌ» տեխնոլոգիաներով և միևնույն ժամանակ, այսպես կոչված, Գենոմի հաջորդականությունը, որը պահանջում է ժամանակ և համապատասխան բարձր տեխնոլոգիա, որի հնարավորությունն ունի միայն «Լուգար» կենտրոնը: Հետևաբար, հաստատելու համար, արդյոք իսկապես կրկնակի անգամ վարակում է տեղի ունեցել, այն պետք է մանրակրկիտ քննարկվի մասնագիտական խորհրդի կողմից, այնուհետև որոշում կայացվի՝ առկա բոլոր լաբորատոր կամ այլ կլինիկական փաստարկների հիման վրա:
Խոսքը երկու-երեք դեպքերի մասին է: Դրանք գարնան դեպքեր էին, և այժմ դրանք կրկնում են նոյեմբերին, բայց մենք ուսումնասիրում ենք՝ արդյո՞ք առաջին անգամ իրոք կար վարակում, ինչ-որ տեղ սխալ կա՞ և այլն », – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: