Ամիրան Գամղրելիձե. Վստահ եմ, որ պատրիարքարանն ամեն ինչ կանի, որ վարակի տարածման ռիսկը չբարձրացնի և ամեն տեղ պահպանի կանոնները
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, Զատկի տոնի կապակցությամբ պատրիարքարանի հետ խորհրդակցություններ են անցկացվելու:
Ըստ Գամղրելիձեի, կարևոր է հնարավորինս հետևել հանձնարարականներին և հավատացյալները տեղակայվեն հիմնականում տաճարից դուրս՝ հեռավորություն պահպանելով:
Միևնույն ժամանակ, Ամիրան Գամղրելիձեն պատասխանեց այն հարցին, թե հնարավո՞ր է այս տարի էլ արգելեն գերեզմաններ գնալը:
«Դա կախված է նրանից, թե ինչպիսի համաճարակային իրավիճակ կունենանք Զատկին նախորդող օրերին եւ առաջիկա յոթ օրվա ընթացքում: Պատրիարքարանի հետ կլինեն խորհրդակցություններ, մեր խնդրանքն այն է, որ տաճարներում հանձնարարականները կատարվեն հնարավորինս Զատիկին նախորդող օրերին: Այսինքն՝ տաճարի ներսում և դրսում շնչադիմակի պարտադիր օգտագործումը, ինչպես նաև հեռավորության, սանիտարական կանոնների պահպանումը և մայիսի 2-ին Զատիկ է, համայնքը հիմնականում լինի դրսում՝ այնտեղ էլ հեռավորություն պահելով: Այս ամենը մեզ թույլ կտա խուսափել վիրուսի տարածման անհարկի ռիսկից: Համոզված եմ, որ պատրիարքարանն ամեն ինչ կանի, որ ռիսկը չբարձրացնի, և կանոնները պահպանվեն ամենուր», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: