Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում վերավարակման դեպք այս պահի դրությամբ չի արձանագրվել
Վրաստանում վերավարակման դեպք այս պահի դրությամբ չի արձանագրվել,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
«Բազմաթիվ, մոտ 30 նմուշ է հետազոտվել, որոնց դեպքում կար վերավարակման կասկած: Ընթանում են գենետիկ հետազոտություններ: Վրաստանում այս պահի դրությամբ վերավարակման դեպքեր չեն արձանագրվել»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: