Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում կորոնավիրուսով վերավարակման դեպք չի արձանագրվել
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսով վերավարակման դեպք չի արձանագրվել:
«Վերավարակման որևէ դեպք լաբորատոր ձևով չի հաստատվել: Հետազոտության մեջ կան տասնյակ դեպքեր, որոնցից մեծ մասի դեպքում գենետիկ հետազոտություններով չի արձանագրվել վարակման դեպք:
Այժմ, այս փուլում, այսօրվա դրությամբ վերավարակման որևէ դեպք լաբորատոր կամ գենետիկ՝ հաստատված չէ»,- հայտարարել է Գամղրելիձեն: