Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելիս կողմնակի բարդություն է եղել 34 դեպքում
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի, պաշտոնական տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելիս կողմնակի բարդություն է եղել 34 դեպքում:
«Մենք ունենք համապատասխան կոմիտե՝ իմունիզացիայի հետագա բարդություններն ու կողմնակի ազդեցությունները գրանցելու համար, ստեղծվել է համապատասխան ձև, որը լրացվում է բժշկական հաստատությունների կողմից, եթե այդպիսի կողմնակի էֆեկտ գրանցվի: Այս ժամանակահատվածում պաշտոնապես նշվել է 34 այդպիսի կողմնակի բարդություն, որոնցից յոթը ավելի ծանր էին, մնացածը՝ համեմատաբար ավելի քիչ», – ասաց Գամղրելիձեն:
Այսօր առավոտյան տվյալներով, երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 20 622 մարդ: