Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում համաճարակային վիճակը վերահսկվում է և խուճապի հիմք չկա
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում համաճարակային վիճակը վերահսկվում է և խուճապի պատճառ չկա:
«Համաճարակային վիճակը այսօրվա դրությամբ լիովին վերահսկվում է: Խուճապի կամ ահազանգի հիմք չկա:
Այսօր արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, երեքն էլ ներկրված են: Վարակակիրները բեռնատարների վարորդներ են»,- նշել է Գամղրելիձեն:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Ամիրան Գամղրելիձեն, տոնավաճառներում ընթանում են կորոնավիրուսի լայնամասշտաբ հետազոտություններ:
Նրա խոսքով, կլինի թե ոչ Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք, ոչ ոք չգիտի:
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: