Ամիրան Գամղրելիձե. Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վարակման նոր դեպքերի թիվը գերազանցում է ապաքինվածների թվին, որը մտահոգիչ է
Վրաստանում վերջին 10 օրվա ընթացքում ունենք դեպքերի ավելացում, որը շատ ուշագրավ ցուցիչ է,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն, համակարգող նիստի ավարտից հետո:
Նրա խոսքով, վերջին մեկ ամսում կորոնավիրուսից ապաքինվել է 46 մարդ, վարակվել՝ 63-ը:
«Վերջին օրերի ընթացքում, մենք ունենք օրական 10-11 նոր դեպք: Ընդհանրապես, վերջին մեկ շաբաթում երկրում ունեցանք 63 նոր դեպք և 46 ապաքինված, որը մտահոգիչ ցուցանիշ է: Ինչպես գիտեք, վերջին մեկ ամսվա ընթացքում ապաքինվածների թիվը գերազանցում էր վարակակիրների թվին: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ հակառակը»,- հայտարարել է Գամղրելիձեն: