Ամիրան Գամղրելիձե. Վերջին 24 ժամում Վրաստանում բուժանձնակազմի 120 անդամ է վարակվել կորոնավիրուսով
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում բժշկական անձնակազմի 120 անդամ է վարակվել կորոնավիրուսով: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Գամղրելիձեն, բժշկական անձնակազմի ներկայացուցիչները պլանային հետազոտություն են անցնում կորոնավիրուսի համար:
«Երկրում լուրջ է կորոնավիրուսի տարածումը, այդ թվում, անպաշտպան է բժշկական անձնակազմը: Այսօր վերջին 24 ժամվա ընթացքում մեզ մոտ վարակվեց բժշկական անձնակազմի 120 անդամ: Սա ներառում է բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժանձնակազմ:
Վարակի սկզբից մենք երկրում ունենք վարակած բժշկական անձնակազմի 4000 անդամ: Իհարկե, մեծ մասն ապաքինվել է, վերադարձել իր աշխատանքին, բայց պարբերաբար, նրանք վարակվում են: Ինչպես գիտեք, բժշկության մեջ ոչինչ չի բացառվում: Ահա թե ինչու մենք սովորաբար երկու շաբաթը մեկ ստուգում ենք բժիշկներին և բժշկական անձնակազմին, յոթ օրը մեկ անգամ՝ կովիդ-կլինիկաների բուժանձնակազմին, ինչպես նաև վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում աշխատող բժիշկներին յուրաքանչյուր 72 ժամը մեկ, որպեսզի վարակ լինելու դեպքում մենք արագ մեկուսացնենք այդ բուժանձնակազմին», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: