Ամիրան Գամղրելիձե. Վարակը չի նահանջում, պետության, բժշկական ոլորտի, բնակչության կողմից անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն, որպեսզի միասին հաղթահարենք համավարակը
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, գլոբալ համաճարակային վիճակը կրկին լարված է: Այդ պատճառով, ինչպես նշել է Գամղրելիձեն, անհրաժեշտ է ավելի շատ օգնություն ինչպես պետության, բժշկական ոլորտի, այնպես էլ՝ հասարակության կողմից:
«Գլոբալ և տարածաշրջանային առումով իրավիճակը կրկին լարված է, կորոնավիրուսի չի նահանջում: Հակառակը, նոր ուժ է հավաքում: Ավելի շատ ուշադրություն է անհրաժեշտ բոլորի կողմից, ինչպես պետության, բժշկական ոլորտի, այնպես էլ՝ բնակչության կողմից, որպեսզի միասին հաղթահարենք այս արտասովոր մարտահրավերը, որի առջև է աշխարհը»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2295 նոր դեպք, ապաքինվել է 2537 պացիենտ: