Ամիրան Գամղրելիձե. Տասը օր կզննենք իրավիճակը, դրանից հետո որոշում կկայացնենք տեղաշարժի արգելքի վերաբերյալ
Ամիրան Գամղրելիձե. Տասը օր կզննենք իրավիճակը, դրանից հետո որոշում կկայացնենք տեղաշարժի արգելքի վերաբերյալ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ մի քանի քննարկում է եղել:

Նրա հայտարարությամբ, Համակարգող խորհուրդը որոշում է կայացրել շուրջ տասը օր երկրում համաճարակի մոնիտորինգ իրականացնել, ապա որոշում կայացնել տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ:

«Եղել են մի քանի քննարկումներ շարժման սահմանափակման վերաբերյալ: Համակարգող խորհրդի դիրքորոշումն այն է, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա աստիճանաբար: Ինչպես գիտեք, պարետային ժամը ամենամեծ ազդեցություններից մեկն ունի համաճարակի կառավարման գործում: Ուստի որոշում է կայացվել իրավիճակը դիտարկել ևս մեկ շաբաթ՝ տասն օր, որից հետո համակարգող խորհուրդը որոշում կկայացնի», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: