Ամիրան Գամղրելիձե. Շատ լավ է այն, ինչ ես հիմա տեսնում եմ, մարդիկ դրսում շնչադիմակ են կրում, կտեսնեք, դա արդյունք կտա
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Եվրոպայի գրեթե բոլոր երկրներն աստիճանաբար ավելի խիստ միջոցներ են ձեռնարկում: Նրա խոսքով, հիմնական քաղաքականությունը «կետային սահմանափակումներն են»:
Գամղրելիձեի մեկնաբանմամբ, համակարգող խորհուրդը քննարկում էր փուլ առ փուլ տարբեր սահմանափակումներ գործարկելու հարցը:
«Այս խնդիրներն է քննարկում խորհուրդը, քանի որ համավարակի պայմաններում բոլոր երկրներում կա գրեթե նույն մոտեցումը, այսինքն՝ մի կողմից սահմանափակումների հավասարակշռություն, բայց ոչ ամբողջական արգելափակում, մյուս կողմից՝ առողջապահական համակարգի ամրապնդում, որպեսզի հիվանդները ժամանակին բուժվեն: Շատ կարևոր նշանակություն ունի վարակի հայտնաբերումից անմիջապես հետո անցնել ինքնամեկուսացման վայր», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Բացի այդ, Գամղրելիձեն ընդգծել է այնպիսի կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը, ինչպիսիք են հեռավորությունը, հեռավար ուսուցումը, ձեռքերի հաճախակի լվացումը, շնչադիմակը և այլն:
«Շատ լավ է այն, ինչ ես հիմա տեսնում եմ, մենք դա արդեն հասկացել ենք և դրսում, փողոցում մարդիկ են շնչադիմակ են կրում, կտեսնեք, դա մեզ արդյունք կտա վարակի նվազեցման առւմով», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: