Ամիրան Գամղրելիձե. «Սաբուրթալոյի կլաստերից» հաստատված է 24 դեպք, շփման շրջանակից հետազոտվել է ավելի քան 150 մարդ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, «Սաբուրթալոյի կլաստերից» այս պահի դրությամբ արդեն հաստատված է 24 դեպք:
Ինչպես հայտնել է Գամղրելիձեն Վրաստանի Առաջին ալիքին, շփման շրջանակից հետազոտվել է ավելի քան 150 մարդ և այդ գործընթացը շարունակվում է:
«Արդեն 24 դրական դեպք ունենք «Սաբուրթալոյի կլաստերից», հետազոտվել է ավելի քան 150 մարդ և այդ գործընթացը շարունակվում է: Մենք հետազոտել ենք նրանց հետ շփում ունեցած գրեթե բոլոր մարդկանց: Մոտ 80 մարդ տեղափոխվել է կարանտին, մնացածն ինքնամեկուսացման մեջ են»,- նշել է Ամիրան Գամղրելիձեն: