Ամիրան Գամղրելիձե. Պատվաստումների գործընթացին մանկավարժների և մանկապարտեզների ուսուցիչների ներգրավվածությունը կքննարկվի միջգերատեսչական համակարգող խորհրդի հաջորդ նիստին
Ամիրան Գամղրելիձե. Պատվաստումների գործընթացին մանկավարժների և մանկապարտեզների ուսուցիչների ներգրավվածությունը կքննարկվի միջգերատեսչական համակարգող խորհրդի հաջորդ նիստին

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, պատվաստումների գործընթացում մանկավարժների և մանկապարտեզների ուսուցիչների ներգրավվածությունը կքննարկվի միջգերատեսչական համակարգող խորհրդի հաջորդ նիստին:

«Նախորդ խորհրդին խոսվել է իմունիզացման գործընթացում մանկավարժների և մանկապարտեզների ուսուցիչների ներգրավման մասին: Հիմա երկրում պատվաստանյութերի պաշարն ավելացել է: Կարծում եմ, որ մենք այս հարցը կքննարկենք երկրորդ խորհրդին և համապատասխան որոշումներ կկայացնենք», – ասաց Գամղրելիձեն:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Գամղրելիձեն, Աջարիայում աճել են կորոնավիրուսի նոր դեպքերը:

«Այո, հաստատում եմ, որ Աջարիայում ունենք աճի դինամիկա», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: