Ամիրան Գամղրելիձե. Նախքան իրավիճակի կայունացումը, ցանկալի է, Աջարիայի շրջանում կրկին գործի «Մնա տանը» կարգախոսը
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, ցանկալի է, Աջարիայի շրջանում կրկին գործի «Մնա տանը» արշավը:
Գամղրելիձեն առանձնապես տարեցներին կոչ է անում, որ նախքան իրավիճակի կայունացումը, նվազեցնեն շարժողականությունը:
«Քանի որ Աջարիայում վարակման ցուցանիշը բարձր է, առանձնապես տարեցներին հորդորում եմ, Աջարիայում կրկին գործարկել «Մնա տանը» սկզբունքը և առավելագույնս աշխատել հեռավար: Իհարկե, նրանց ոչ ոք չի տուգանի, սակայն ցանկալի կլինի, որ նվազագույնի հասցնեն շարժողականությունը»,- հայտարարել է Գամղրելիձեն: