Ամիրան Գամղրելիձե. Նախատեսում ենք բժշկական խորհրդին ներկայացնել հանձնարարական՝ 16 տարեկանից բարձր անձանց «Pfizer»-ով պատվաստելու վերաբերյալ
Մենք նախատեսում ենք բժշկական խորհրդին ներկայացնել հանձնարարական՝ 16 տարեկանից բարձր անձանց «Pfizer»-ով պատվաստելու վերաբերյալ, – ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նա հույս հայտնեց, որ երկրում բավարար քանակությամբ «Pfizer» պատվաստանյութ կլինի:
«Ինչպես գիտեք, ըստ ցուցումների, «Pfizer»-ով կարելի է պատվաստվել 16 տարեկանից: Հետևաբար, մենք նախատեսում ենք հանձնարարական ներկայացնել բժշկական խորհրդին՝ 16 տարեկանից բարձր անձանց ներառելու «Pfizer»-ով պատվաստումներին: 18 տարեկանից բարձր անձանց այնպես էլ պատվաստում էինք:
Ինչպես գիտեք, մի քանի երկրներ «Pfizer»-ով սկսել են պատվաստել 12-ից 15 տարեկան երեխաներին, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Իսրայել, Միացյալ Թագավորություն, Իտալիա և այլն: Մենք մեծ հույս ունենք, որ կունենանք «Pfizer»-ի բավարար դեղաչափ: Արդեն հնարավոր է աշնանը մտածել այդ մասին, որ «Միտագը» փոփոխություններ կատարի, և, իհարկե, մենք ապավինենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին», – ասաց Գամղրելիձեն: