Ամիրան Գամղրելիձե. Նախապես անցկացված համաճարակային միջոցառումներից ելնելով, ընտրություններին վարակվելու ռիսկը շատ փոքր է
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, նախապես անցկացված համաճարակային միջոցառումներից ելնելով, ընտրություններին վարակվելու ռիսկը շատ փոքր է:
Նրա խոսքով, պարտադիր է, որպեսզի ընտրություններին մասնակցող ցանկացած քաղաքացի կրի շնչադիմակ:
«Ինչ վերաբերում է ընտրություններին, վստահեցնում եմ, անցկացվել են շատ լուրջ նախապատրաստական աշխատանքներ: Հակահամաճարակային միջոցառումներն այնպիսին են, որ մարդկանց վարակվելու ռիսկը շատ փոքր է: Ուստի, չվախենաք: Առավել ևս, պարտադիր է, բոլորս գնանք ընտրությունների շնչադիմակով, 10 վայրկյանով շնչադիմակը հանելը խնդիր չէ: Վստահ եղեք, քվեարկության ժամանակ հաշվի է առնված առավելագույն պաշտպանություն, որպեսզի ընտրություններին վարակման ցուցանիշը չավելանա»,- հայտարարել է Գամղրելիձեն: