Ամիրան Գամղրելիձե. Մենք ամբողջ տարվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի դրական դեպքեր, գլխավորն այն է, որ անկառավարելի չլինի
Մենք ամբողջ տարվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի դրական դեպքեր, գլխավորն այն է, որ անկառավարելի չլինի, – ասաց միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո ճեպազրույցում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, Վրաստանը անցել է շատ բարդ երկրորդ ալիքի միջով և բնակչությանը կոչ է անում պահպանել կանոնակարգերը:
«Բոլոր քաղաքներում կորոնավիրուսի դրական դեպքեր կան, բայց այդ ամենը կառավարելի է: Դրական դեպքեր կունենանք ամբողջ տարվա ընթացքում: Երկրորդ ալիքը մեզ համար շատ դժվար էր, հատկապես այն ժամանակահատվածում, երբ օրական ունենում էինք 3-4-5 հազար դեպք: Գիտեք, թե ինչպիսի «մղձավանջի» միջով ենք անցել, ուստի պետք է զգույշ լինել, որ չկրկնվի այն: Իհարկե, քանի դեռ կա կորոնավիրուսային վարակ, մինչև բնակչության 70% -ը պատվաստվի, մոտ չորսից հինգ դեղամիջոցներ ավարտման փուլում են, և ես մեծ հույս ունեմ, որ դրանք շուկայում կհայտնվեն մայիս-հունիս ամիսներին, մինչ այդ մենք դեպքեր կունենանք: Ամենակարեւորն այն է, որ այդ դեպքերը լինեն կառավարելի», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: