Ամիրան Գամղրելիձե. «Կովաքսից» հաստատել են, որ երրորդ եռամսյակում Վրաստանը կստանա «Novovax» պատվաստանյութի մինչև 700 000 և «Johnson & Johnson» պատվաստանյութի շուրջ 130 000 դոզա
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի, երկրում կորոնավիրուսային պատվաստումների ակտիվությունը աստիճանաբար աճում է, այդ պատճառով անհրաժեշտ է մոբիլիզացնել պատվաստանյութերի պաշարները:
Ինչպես Գամղրելիձեն հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում, հունիսի վերջին, հուլիսի սկզբին, երկիրը կստանա մինչև կես միլիոն դոզա «Sinopharm» պատվաստանյութ, իսկ երրորդ եռամսյակում սպասվում է «Pfizer» պատվաստանյութի մեկ միլիոն դոզա:
Խոսելով պատվաստանյութերի մոբիլիզացման մասին՝ Գամղրելիձեն ասաց նաև, որ «Կովաքսից» հաստատել են, որ երրորդ եռամսյակում Վրաստանը կստանա «Novovax» պատվաստանյութի մինչև 700 000 դոզա և «Johnson & Johnson» պատվաստանյութի շուրջ 130 000 դոզա:
«Երկրում պատվաստումների ինտենսիվությունն աստիճանաբար աճում է: Ներկայումս մենք ունենք պատվաստանյութի մինչև 160 000 դոզա ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պատվաստման համար: Գիտեք, որ սպասվում է, և արդեն հստակեցվել է, որ հունիսի վերջին, հուլիսի սկզբին, երկիրը կստանա մինչև կես միլիոն դոզա «Sinopharm» պատվաստանյութ, իսկ երրորդ եռամսյակում սպասվում է «Pfizer» պատվաստանյութի մեկ միլիոն դոզա: «Կովաքսից» հաստատել են, որ երրորդ եռամսյակում Վրաստանը կստանա «Novovax» պատվաստանյութի մինչև 700 000 դոզա և «Johnson & Johnson» պատվաստանյութի շուրջ 130 000 դոզա», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ Գամղրելիձեի, երրորդ եռամսյակում երկիրը կունենա պատվաստանյութերի մեծ պաշար, ինչը հնարավորություն կտա նշված ժամանակահատվածում սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ:
«Երրորդ եռամսյակում երկիրը կունենա պատվաստանյութերի մեծ պաշար: Հետևաբար, երրորդ եռամսյակում սահմանվում է ինտենսիվ կամ զանգվածային պատվաստումներ, օրական պետք է պատվաստվի մոտ 15 000-16 000 մարդ: Միևնույն ժամանակ, երկիրը պատրաստվում է բարելավել ենթակառուցվածքները», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: