Ամիրան Գամղրելիձե. Կորոնավիրուսի վարակի տարածման դեպք է արձանագրվել արդեն մի քանի տաճարում, կոչ եմ անում բոլորին, տաճարում գտնվել շնչադիմակով
Ամիրան Գամղրելիձե. Կորոնավիրուսի վարակի տարածման դեպք է արձանագրվել արդեն մի քանի տաճարում, կոչ եմ անում բոլորին, տաճարում գտնվել շնչադիմակով

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն բնակչությանը կոչ է անում, տաճարում կրել շնչադիմակ:

Ինչպես նշել է Գամղրելիձեն, կորոնավիրուսի վարակի տարածման դեպք է արձանագրվել արդեն մի քանի տաճարում:

«Այսօր մեծ տոն է, Սվետիցխովլոբա: Մարդկանց կոչ եմ անում, ովքեր այսօր տաճար են գնում, կրեն շնչադիմակ: Պարտադիր պետք է պահպանվի 2 մետր սոցիալական հեռավորությունը: Հեռավորություն չպահելը նպաստում է վարակի տարածմանը: Կորոնավիրուսի վարակի տարածման դեպք է արձանագրվել արդեն մի քանի տաճարում»,- հայտարարել է Գամղրելիձեն: