Ամիրան Գամղրելիձե. Կորոնավիրուսի նոր դեպքերի 74 տոկոսը սիմպտոմատիկ հիվանդներ են
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում համաճարակային իրավիճակն աստիճանաբար բարդանում է: Նրա խոսքով, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակված հիվանդների մեծ մասը սիմպտոմատիկ մարդիկ են: Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Գամղրելիձեն, ավելացել են բժշկական անձնակազմի վարակման դեպքերը, ինչի պատճառով տեղի է ունենում բժշկական կազմի առավելագույն մոբիլիզացում:
«Վրաստանում համաճարակային իրավիճակը բարդանում է, այս առավոտ մենք ունենք տաս ամսվա ընթացքում վարակների ամենաբարձր քանակը՝ 2775 մարդ: Նոր դեպքերի 74 տոկոսը կամ 2056-ը սիմպտոմատիկ հիվանդներ են: Ժամանակին հայտնաբերում ենք սիմպտոմատիկ մարդկանց, ինչպես նաև նրանց մեկուսացնում, իսկ ովքեր ունեն ստացիոնար բուժման կարիք, նույնպես ժամանակին տեղափոխում ենք կովիդ-հյուրանոցներ:
Ցավոք, իմ գործընկերների, բժշկական անձնակազմի վարակման մակարդակը դեռ նույն մակարդակի վրա է, և սա շատ ծայրահեղ է, 24 ժամվա ընթացքում հաստատվել է 183 դեպք, ինչը վատ է այն իմաստով, որ գիտեք, որ բժշկական անձնակազմը գտնվում է առաջնագծում, ծայրահեղ կարևոր մարդկային ռեսուրս է, որն անհրաժեշտ է կորոնագարակակիր պացիենտների խնամքի համար: Որոշակի ժամանակահատվածի ընթացքում նրանք հեռացվում են հիմնական աշխատանքից: Մեր գործընկերները, ովքեր այսօր չեն աշխատում կամ կենսաթոշակառուներ են, կարող են աշխատանք գտնել: Հասկանալի է, որ տարեց բժիշկներին վերակենդանացումներում և հիվանդանոցներում չենք կարող օգտագործել, բայց դա հնարավոր է թեժ գծում, առողջության առաջնային պահպանման հաստատություններում, նույն կովիդ-հյուրանոցներում, ուստի կոչ արվեց հնարավորինս մոբիլիզացնել բժշկական կազմը: Նույն ատամնաբույժները, որոնցից շատերը երկրում են, ունեն համապատասխան բժշկական կրթություն, քաջատեղյակ են մարդու առողջության մասին: Բոլոր տվյալները կարող են օգտագործվել այս պահին: Նաև հինգերորդ վեցերորդ կուրսի ուսանողներն, ովքեր արդեն անցել են հիմնական առարկաները, կարող են աշխատել որպես բժիշկ, բուժքույր: Տեղաշարժման այս տեսակն անհրաժեշտ է երկրում, քանի որ մենք գտնվում ենք որոշակի կետում, և համաճարակային իրավիճակը կառավարելի է», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: