Ամիրան Գամղրելիձե. Կորոնավիրուսի մուտացիայի պատճառով կրկնավարակման դեպքերն ավելանում են
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, կորոնավիրուսի մուտացիայի պատճառով կրկնավարակման դեպքերը ավելանում են ինչպես աշխարհում, այնպես էլ Վրաստանում:
«Ցավոք, ամբողջ աշխարհում, ինչպես նաև Վրաստանում, կրկնավարակման ցուցանիշն աճում է: Եթե ես վարակվել եմ և երաշխավորված էի, որ երկրորդ անգամ չէի վարակվի, ապա դա արդեն այդպես չէ: Ցավոք, պայմանավորված է նրանով, որ արդեն կան մուտացիաներ և շրջանառվում են շատ տարբեր շտամներ, կրկնավարակման դեպքերը աստիճանաբար աճում են՝ ինչպես ամենուր, այնպես էլ Վրաստանում: Թե՛ մեր երկրում, թե՛ Եվրոպայում առաջատարն է «բրիտանական շտամը», – ասաց Գամղրելիձեն: