Ամիրան Գամղրելիձե. Կորոնավիրուսի հետ կապված Վրաստանում իրավիճակը վերահսկվում է
Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն խոսել է 15:00-ի դրությամբ Վրաստանում տիրող համաճարակային վիճակի մասին:
Գամղրելիձեի հայտարարությամբ, այս պահի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն անփոփոխ է և կազմում է 15:
«Ընդհանուր ունեցել ենք 466 հնարավոր դեպք, որի համար անհրաժեշտ էր համապատասխան լաբորատոր հետազոտություն: Այստեղից, այսօրվա տվյալներով, հաստատվել է 15 դեպք»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, այժմ Լուգարի լաբորատորիա է ուղարկվել 23 անձի նմուշ:
Ամիրան Գամղրելիձեն շնորհակալություն է հայտնել մամուլին՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ճիշտ լուսաբանելու համար:
«Հայտարարում եմ, որ երկրում իրավիճակը վերահսկվում է»,- նշել է Գամղրելիձեն: