Ամիրան Գամղրելիձե. Կորոնավարակակիր անձի հետ սերտ շփում ունեցած անձինք, որքան հնարավոր է արագ, առանց որևէ հետազոտության պետք է անցնեն ինքնամեկուսացման
Կորոնավարակակիր անձի հետ սերտ շփում ունեցած անձինք, որքան հնարավոր է արագ, առանց որևէ հետազոտության պետք է անցնեն ինքնամեկուսացման,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, կորոնավիրուսով վարակվածներից մեծ մասը ախտանշաններ ունեցող պացիենտներ են և շփման շրջանակից պացիենտներ:
«Շատ մեծ կարևորություն է շնորհվում շփման մեջ գտնվող մարդկանց ինքնամեկուսացմանը: Այսօր համակարգող խորհրդի նիստի ժամանակ ընդգծվել է այս հարցը: Նոր մոտեցումներից մեկը, որը կունենանք, վարակված անձի հետ սերտ շփում ունեցած անձինք, որքան հնարավոր է շուտ, առանց որևէ հետազոտության պետք է անցնեն ինքնամեկուսացման, իսկ եթե չունեն ինքնամեկուսացվելու հնարավորություն, ապա կտեղափոխվեն կարանտին և այնտեղ կմնան 14 օր: Եթե մարդու մոտ առաջանում են ախտանշաններ, կանչում է 112, հետազոտում են և այնուհետև կառավարումն ընթանում է այլ արձանագրությամբ: Սա որքան հնարավոր է արագ պետք է տարածվի բնակչության շրջանում, որպեսզի վարակակիր անձի հետ շփում ունեցած մարդիկ առավելագույնս արագ ինքնամեկուսացվեն: Կորոնավիրուսով վարակվածներից մեծ մասը ախտանշաններ ունեցող պացիենտներ են և շփման շրջանակից պացիենտներ»,- հայտարարել է Գամղրելիձեն: