Ամիրան Գամղրելիձե. Կարծում եմ, երբ կպատվաստվի բնակչության 60-70 տոկոսը և կձևավորվի «հանրային իմունիտետ», հնարավոր է խոսել, որ մենք վերադառնում ենք կյանքի բնականոն ռիթմին
Կարծում եմ, երբ կպատվաստվի բնակչության 60-70 տոկոսը և կձևավորվի «հանրային իմունիտետ», հնարավոր է խոսել, որ մենք վերադառնում ենք կյանքի բնականոն ռիթմին,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, մոտ մեկ տարի, տարիուկես անհրաժեշտ կլինի ամբողջ աշխարհին, որպեսզի հաղթահարի համավարակը:
«Ի՞նչ նկատի ունեք սովորական ռիթմ ասելով: Իմ անձնական կարծիքն է, որ երբ կպատվաստվի բնակչության 60-70 տոկոսը և կձևավորվի «հանրային իմունիտետ», հնարավոր է զրուցել, որ մենք վերադառնում ենք կյանքի բնականոն ռիթմին: Սակայն շնչադիմակ կրելը և այլ սահմանափակումները չեղարկելը, որը դուք անվանում եք կյանքի բնականոն ռիթմ, ես կարծում եմ, հաջորդ տարի, կամ մոտ տարիուկես անհրաժեշտ կլինի ոչ միայն Վրաստանին, այլ՝ աշխարհին, որպեսզի հաղթահարի համավարակը և վերադառնա սովորական կյանքին»,- նշել է Գամղրելիձեն: