Ամիրան Գամղրելիձե. Կարծում եմ՝ սահմանափակումներն արդյունք են տալիս, եթե շնչադիմակ կրելու մակարդակը հասցնենք 95 տոկոսի, մինչև Նոր տարի կարող ենք լրջորեն կայունացնել իրավիճակը
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի, երկրում գործող սահմանափակող միջոցներն արդեն արդյունք են տալիս այն իմաստով, որ կա դեպքերի թվի փոքր կայունացում, ինչը հնարավորություն է տալիս նաև մի փոքր լավատեսության:
Բացի այդ, Ամրիան Գամղրելիձեն շեշտը դրել է սահմանափակող միջոցառումների շրջանակներում սահմանված հանձնարարականների կատարման վրա:
Նրա խոսքով, լավ է, որ երկրում շնչադիմակ կրելու ցուցանիշն աճել է 10%-ով և կազմել 65%: Սակայն, ըստ Գամղրելիձեի, եթե այս ցուցանիշը հասնի 95 տոկոսի, հնարավոր է, որ մինչ Նոր տարի իրավիճակը էապես կայունանա:
«Ինչպես գիտեք, մենք՝ բժիշկներս, միշտ ավելի արմատական ենք, կարծում եմ՝ սահմանափակող միջոցառումներն արդեն արդյունք են տալիս: Այսինքն՝ արդյունք է տալիս այն իմաստով, որ դիտվում է դեպքերի քանակի փոքր կայունացում՝ չնայած թեստավորման աճին: Բացի այդ, դրականության աստիճանը իջել է, սա պետք է մեզ փոքր լավատեսություն տա, բայց պետք է շատ զգույշ լինել:
Եվս մեկ անգամ ես կոչ եմ անում բնակչությանը հետևել սահմանափակող միջոցների հանձնարարականներին, նախ և առաջ լավ է, որ շնչադիմակ կրելու մակարդակը 55-ից հասել է 65 տոկոսի՝ տանը և դրսում, բայց դա պետք է լինի 95 տոկոս: Եթե մենք ունենանք 95 տոկոս, ապա, խոստանում եմ, կարող ենք լրջորեն կայունացնել իրավիճակը Նոր տարվա համար, բայց այն պայմանով, որ յուրաքանչյուր մարդ գիտակցի, որ շնչադիմակ կրելը լավագույն կանխարգելիչ միջոցն է. Եթե վարակված եք, չենք փոխանցի այն ուրիշներին, կամ եթե մեկ ուրիշը վարակված է, դուք չեք վարակվի», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: