Ամիրան Գամղրելիձե. Հունվարից հետո մեկ օրվա ընթացքում վարակի հազարից ավելի դեպք չի եղել, այսօր մենք ունենք առաջին ցատկը
Ամիրան Գամղրելիձե. Հունվարից հետո մեկ օրվա ընթացքում վարակի հազարից ավելի դեպք չի եղել, այսօր մենք ունենք առաջին ցատկը

Այսօր մենք ունենք առաջին ցատկը, հունվարից մեկ օրվա ընթացքում հազարից ավելի դեպք չի եղել, – ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, ցուցանիշն ուշագրավ է, քանի որ դա նշան է այն բանի, որ երկրում համաճարակն աստիճանաբար վատթարանում է:

«Հնարավոր է, որ երեքշաբթի օրերին արվում են որոշակի թվով հաշվետվություններ (զեկույցներ), բայց դեպքերի քանակը շատ ուշագրավ է: Անկեղծ ասած՝ տագնապալի է: Այս օրերին երկրում համաճարակաբանական իրավիճակը հետզհետե վատթարանում է, հունվարից այդպիսի թռիչքային աճ չի եղել», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 374 նոր դեպք: