Ամիրան Գամղրելիձե. Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակակիր աշխատակցի հետ կապ ունեցած անձինք, այդ թվում ես, յուրաքանչյուր 48 ժամը մեկ անգամ թեստավորվում ենք
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի աշխատակցի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել հոկտեմբերի 4-ին:
Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի բոլոր աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ, յուրաքանչյուր 48 ժամը մեկ անգամ թեստավորվում են:
«Ինչ վերաբերում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին, այդ առնչությամբ մեծ աղմուկ է բարձրացել: Թաքցնելու բան չկա: Վարակվածը իմ գործընկերներից մեկն է, ում մոտ վարակ էր հաստատվել կիրակի: Նա վարակակիր անձի շփման շրջանակից է: Նա վարակվել է իր աշխատանքային պարտականությունը կատարելիս: Նրա շփման շրջանակն արդեն հայտնի է, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան, ես: Քանի որ ռազմավարական հաստատություն ենք, բոլորս յուրաքանչյուր 48 ժամը մեկ անգամ թեստավորվում ենք»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: