Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ հասարակական տրանսպորտում պարտադիր կլինի պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակ:
Գամղրելիձեի խոսքով, առաջիկա ամիսների և տարիների ընթացքում բժշկական դիմակ կրելը կլինի պարտադիր, որին պետք է ընտելանանք:
«Երբ խոսում ենք կորոնավիրուսի վարակի հետ համակեցության մասին, պարտադիր է հիշել մի քանի գլխավոր ուղերձ: Դեռևս չկա պատվաստանյութ կամ դեղամիջոց, որը սպանում է կոնկրետ այս վարակը: Ուստի արակի դեմ պայքարի գլխավոր զենքը պետք է կրկին և կրկին լինի սոցիալական հեռավորությունը և հիգիենայի պաշտպանությունը:
Բժշկական դիմակը սոցիալական հեռավորության բաղկացուցիչն է: Առաջիկա ամիսների և տարիների ընթացքում բժշկական դիմակ կրելը կլինի պարտադիր, որին պետք է ընտելանանք:
Այն պարտադիր կլինի նաև հասարակական տրանսպորտում, որը կսկսի գործել մայիսի 29-ից, պահպանել սոցիալական հեռավորություն և տրանսպորտում կրել բժշկական դիմակ: Պարտադիր կլինի ձեռքերը մշակել ախտահանիչ տարբեր նյութերով: Աստիճանաբար պետք է սովորենք այս կանոններին, ինչպես նաև՝ խուսափենք մեծ հավաքույթներից»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: