Ամիրան Գամղրելիձե. Համաճարակային վիճակն աստիճանաբար դինամիկ կերպով վատթարանում է և բացառված չէ, որ վարակի տարածման գագաթնակետը լինի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին
Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ Վրաստանում համաճարակային իրավիճակը վատթարանում է, և վիրուսի տարածման գագաթնակետը սպասվում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
«Օրական դրականության ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է չորս տոկոսը, բայց 14 օրվա տվյալների համաձայն, այն դեռ 2.98 տոկոս է: Այլ ցուցանիշները նույնպես վատթարանում են, վերարտադրության ինդեքսը աճել է, ինչպես նաև առողջապահության ոլորտում ծանրաբեռնվածությունն աճել է կամ ակտիվ դեպքերի թիվը 10 478 է: Այս ամենը խոսում է այն մասին, որ համաճարակային վիճակն աստիճանաբար դինամիկ կերպով վատթարանում է և բացառված չէ, որ վարակի տարածման գագաթնակետը լինի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին, եթե, իհարկե, չպահպանվեն հանձնարարականները, որոնց մասին հաճախ եմ խոսում: Շնչադիմակ կրելու մակարդակը կրկին ցածր է` 50 տոկոս, շարժողականությունը՝ ինը տոկոս, ինչը նշանակում է, որ շարժողականությունը լրջորեն աճում է», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, կարևոր է Զատիկը նշել հանձնարարականների պահպանման ֆոնին:
«Հիմա ամենակարևորը` Հրաշափառ Հարությունը շատ հանգիստ ու համեստ նշելն է: Հանձնարարականները պետք է խստորեն պահպանվեն ինչպես Զատիկից առաջ, այնպես էլ՝ հետո», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:
Հարցին, թե լրացուցիչ սահմանափակումներ կսահմանվեն, եթե համաճարակային իրավիճակը վատթարանա և 14-օրյա դրական ցուցանիշը գերազանցի չորս տոկոսը, Ամիրան Գամղրելիձեն ասաց, որ հարցը քննարկվում է համակարգող խորհրդում, և իր գերատեսչության հանձնարարականները հայտնի են խորհրդին:
«Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հանձնարարականները, թե որ ժամին ինչ պետք է տեղի ունենա, հայտնի են համակարգող խորհրդին, և ես այս հարցի վերաբերյալ բացահայտ չեմ խոսում: Խորհուրդն արդեն քննարկում է, կա տնտեսական բլոկ, սոցիալական բլոկ և այլն: Մենք՝ բժիշկներս, այս պահին միշտ շատ արմատական ենք, բայց որոշումներն ընդունվում են համապատասխան քննարկման և վերլուծության հիման վրա», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: