Ամիրան Գամղրելիձե. Չնայած կորոանվիրուսի դեպքերի ավելացման, առողջապահական համակարգը դեռևս դիմադրում է մարտահրավերին
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, չնայած կորոանվիրուսի դեպքերի ավելացման, առողջապահական համակարգը դեռևս դիմակայում է մարտահրավերին: Նրա խոսքով, ռեսուրսներն անսպառ չեն, որի պատճառով կորոնավարակակիրների կառավարման տեսանկյունից հավասարակշռությունը պետք է լինի պահպանված:
«Չեմ կարող ասել, որ այսօր երկրում առողջապահական համակարգի կոլապս է, չնայած բարդ իրավիճակին, դեպքերի թվի ավելացման, առողջապահական համակարգը դեռևս դիմադրում է այս մարտահրավերին, սակայն ռեսուրսներն անսպառ չեն: Վրաստանն ունի 17 000 մահճակալ և մոտ 21-22 հազար բժիշկ, ովքեր աշխատում են, ինչպես նաև՝ 18 000 բուժքույր: Սա Վրաստանի առողջապահական ռեսուրսն է: Չեխիան հզորագույն պետություններից մեկն է և նրա համար դժվար էր, օգնության դիմեց Գերմանիային և Գերմանիա է տեղափոխում իր հիվանդներին: Ուստի, ամեն բան պետք է անենք և անում ենք, որպեսզի կոլապս տեղի չունենա, հավասարակշռությունը պետք է պահպանվի: Ում անհրաժեշտ է հիվանդանոցային բուժում, պետք է լինի հիվանդանոցում, իսկ թեթև և առանց ախտանշանների դեպքերը պետք է բուժվեն տանը կամ կովիդ-հյուրանոցներում»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: