Ամիրան Գամղրելիձե. Չինաստանից ժամանած Վրաստանի երկու քաղաքացիների մոտ որևէ տիպի վարակ չի հայտնաբերվել
Ամիրան Գամղրելիձե. Չինաստանից ժամանած Վրաստանի երկու քաղաքացիների մոտ որևէ տիպի վարակ չի հայտնաբերվել

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանի երկու քաղաքացիների մոտ, որոնք Չինաստանից հայրենիք էին վերադարձել տարբեր ճանապարհներով, որևէ տիպի վիրուս չի հայտնաբերվել:

Ինչպես հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն մամլո ասուլիսին, նրանցից երկուսն անցել են լաբորատոր հետազոտություն և նրանց առողջական վիճակը բավարար է:

Ամիրան Գամղրելիձեն լրագրողներին կոչ է արել բնակչությանը փոխանցել ճշգրիտ տեղեկություն:

«Երկիրն անում է ամեն բան, որպեսզի խուսափենք վարակի Վրաստան մուտքից»,- ասել է Գամղրելիձեն: