Ամիրան Գամղրելիձե. Այսօրվա տվյալներով, երկրում անցկացվել է 656 հազար «PCR» թեստ և մոտ 350 հազար արագ թեստ
Այսօրվա տվյալներով, երկրում անցկացվել է 656 հազար «PCR» թեստ և մոտ 350 հազար արագ թեստ,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, երկրում ինտենսիվորեն ընթանում է ընդլայնված թեստավորում ինչպես «PCR», այնպես էլ՝ արագ թեստավորմամբ:
«Այսօրվա տվյալներով երկրում անցկացվել է 656 հազար «PCR» թեստ և մոտ 350 հազար արագ թեստ: Օրական ցուցանիշը վերջին մեկ ամսվա ընթացքում եղել է մոտ 9208 «PCR» թեստ և 1600՝ արագ թեստ: Արագ թեստեր ենք կիրառում հիմնականում Վրաստանի տարածք մուտք գործած բեռնատարների վարորդների դեպքում»,- հայտարարել է Գամղրելիձեն: