Ամիրան Գամղրելիձե - Այսօր մենք ունեցել ենք գագաթնակետ, մեկ օրվա ընթացքում 12 լաբորատորիաներում անցկացվել է 1096 հետազոտություն, մենք ցանկանում ենք, մինչև մայիսի 15-ը  օրեկան 1500-ից 1700 հետազոտություններ իրականացնել
Ամիրան Գամղրելիձե - Այսօր մենք ունեցել ենք գագաթնակետ, մեկ օրվա ընթացքում 12 լաբորատորիաներում անցկացվել է 1096 հետազոտություն, մենք ցանկանում ենք, մինչև մայիսի 15-ը օրեկան 1500-ից 1700 հետազոտություններ իրականացնել

Առողջապահության նախարարի հետ հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք նոր կորոնավիրուսի վերաբերյալ լաբորատոր հետազոտությունների հետագա ընդլայնման հարցը, – ասաց, Առողջապահության նախարարությունում կայացած ճեպազրույցում, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Նա ասաց, որ խոսքը մոլեկուլային հետազոտության մասին է: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ամիրան Գամկրելիձեն, ամենօրյա հետազոտությունների թիվը մինչև մայիսի 15-ը պետք է աճի առնվազն 1500-ի:
«Նկատի ունեմ և կենտրոնանում եմ մոլեկուլային հետազոտության վրա: Այսօր մենք ունեցել ենք գագաթնակետ, մեկ օրվա ընթացքում 12 լաբորատորիաներում անցկացվել է 1096 հետազոտություն: Մենք հինգից լաբորատորիայից հասել ենք 12-ի ամբողջ Վրաստանի մասշտաբով: Հաջորդ շաբաթվանից նախատեսվում է ավելացնել ևս երեքը, և մենք ուզում ենք, մինչև մայիսի 15-ը օրեկան անցկացնենք 1500-ից մինչև 1700 հետազոտություն», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:
Նա ասաց, որ հաջորդ փուլում հետացոտության ցուցանիշը պետք է աճի 2000-ից մինչև 2500:
«Մայիսի 15-ից մենք պատրաստվում ենք անցնել հետազոտության հաջորդ փուլ՝ 2000-ից 2500, ինչը անհրաժեշտ է: Երբ կատարվում են այսպես կոչված սահմանափակումների մեղմացումը, անհրաժեշտ է ունենալ լայնածավալ 《Պիսիար》հետազոտոըթյան հասանելիությունը: Մյուս կողմից, պետք է պատրաստական լինեն հիվանդանոցների առողջապահական համակարգը և առաջնային առողջապահության համակարգը: Երկիրը գնում է այս ուղղությամբ», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: