Ամիրան Գամղրելիձե. Այսօր երեկոյան նախատեսված նիստին քննարկվելու է տոնավաճառների հարցը
Հինգ երկրների հետ սահմանների բացումը և ընդհանրապես, կանոնակարգերի մեղմացման ժամանակ «կառավարելի դեպքերի աճ հնարավոր է, լինի, սակայն դա լիարժեք վերահսկվող և կառավարելի է,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Բացի այդ, նրա խոսքով, այսօր երեկոյան նախատեսված նիստին քննարկվելու է տոնավաճառների հարցը:
«Այսօր, ժամը 19:00-ին, նիստին քննարկելու ենք տոնավաճառների թեման: Ամբողջական ջերմաչափում այժմ իրականացնում ենք ամենամեծ, Լիլոյի տոնավաճառում, որտեղ հաստատվել էր մի քանի կլաստեր: Սա Գաչիանիի ևս մեկ կլաստեր է: Այսօր էլ վերցրել ենք 700 նմուշ: Ընդհանուր վերցվել է 2700 նմուշ և կարծում ենք, այս շաբաթ Լիլոյի տոնավաճառը ամբողջովին կընդգրկենք: Մնացած տոնավաճառներում, մտածում ենք, այլ մոտեցումների շուրջ»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: