Ամիրան Գամղրելիձե. Այն անձը, ով վարակվել է կորոնավիրուսով, ազատ կարող է վարակվել գրիպով
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսը և գրիպի վիրուսը երկուսն էլ շնչառական խմբի, բայց միմյանցից տարբերվող վարակներ են:
Ըստ Գամղրելիձեի, այն անձը, ով վարակվել է կորոնավիրուսով, կարող է նաեւ գրիպի վիրուսով հիվանդանալ:
Ուստի Ամիրան Գամղրելիձեն կենտրոնանում է պաշտպանական միջոցառումների վրա և ասում, որ այն մարդը, ով վարակվել է կորոնավիրուսով, կարող է ազատ պատվաստվել գրիպի դեմ:
«Գրիպի վիրուսը տարբեր է, իսկ կորոնավիրուսը՝ բոլորովին այլ: Հետևաբար այն անձը, ով վարակվել է կորոնավիրուսով, կարող է նաեւ գրիպի վիրուսով հիվանդանալ, անհրաժեշտ են պաշտպանական միջոցառումներ: Այն մարդը, ով վարակվել է կորոնավիրուսով, կարող է ազատ պատվաստվել գրիպի դեմ», – ասաց Ամիրան Գամկրելիձեն: