Ամիրան Գամղրելիձե. Ախտանշան ի հայտ գալու դեպքում մնացեք տանը և եղեք մեկուսացված, զանգահարեք ընտանիքի բժշկին և բժիշկը կասի, թե ինչպես վարվել
Ախտանիշների առկայության դեպքում հանձնարարականը պարզ է. Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա իր ընտանիքի բժշկի անունը, ազգանունը և հեռախոսահամարը, մնացեք տանը և եղեք հնարավորինս մեկուսացված,- այս մասին միջգերատեսչական խորհրդի անդամների աշխատանքային հանդիպումից հետո հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, եթե քաղաքացին չգիտի, թե ով է իր ընտանեկան բժիշկը, ապա նա զանգահարելու է 112 հեռախոսահամարին՝ որի միջոցով քաղաքացին կստանա իր ընտանիքի բժիշկի տվյալները:
«Վարակվածների հիմնական մասը ախտանշաններով հիվանդներն են: Այս ախտանիշները ներառում են ջերմություն, հազ և շնչառության դժվարացում: Այս ախտանշաններից յուրաքանչյուրի դեպքում հանձնարարականը պարզ է. Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա իր ընտանեկան բժշկի անունը, ազգանունը և հեռախոսի համարը: Երբ այս ախտանշանն ի հայտ է գալիս, անհրաժեշտ է մնալ տանը, լինել հնարավորինս մեկուսացված, զանգահարել ընտանիքի բժշկին և բժիշկը նրան ասի, թե ինչպես վարվել: Եթե նա չգիտի, թե ով է իր ընտանիքի բժիշկը, կզանգահարի 112 հեռախոսահամարին, ոորի միջոցով քաղաքացին կստանա իր ընտանիքի բժիշկի տվյալները:», – ասաց Ամիրան Գամկրելիձեն: