Ամիրան Գամղրելիձե. Արտահայտման ազատությունը մարդու հիմնարար իրավունքն է, սակայն ցույցին պետք է պահպանվի հեռավորություն և բոլորը կրեն շնչադիմակ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կարևոր է, քաղաքացիները պաշտպանեն համաճարակաբանների կողմից տրված հանձնարարականները:
Գամղրելիձեն ընդգծել է մեծ հավաքույթները: Նրա խոսքով, քաղաքական գործընթացների ժամանակ ցույցի ընթացքում պետք է պահպանվի հեռավորություն և բոլորը պետք է կրեն շնչադիմակ:
«Մեկ անգամ ևս ընդգծում եմ, ցանկացած հավաքույթ, կլինի դա քաղաքական թե ոչ քաղաքական, հակացուցված է համավարակի ժամանակ: Բոլոր խորհուրդներից, որոնք տվեցին, 4-րդ հանձնարարականը հենց մեծ հավաքույթներից խուսափելն էր: Մյուս կողմից, արտահայտման ազատությունը մարդու հիմնարար իրավունքն է, սակայն քաղաքական գործընթացի ժամանակ պետք է սահմանափակվենք հանձնարարակով, որպեսզի ցույցին պաշտպանված լինի հեռավորություն և բոլորը կրեն շնչադիմակ»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: