Ամիրան Գամղրելիձե. Անհրաժեշտ են ավելի շատ կետային սահմանափակումներ, այս հարցը քննարկել է համակարգող խորհուրդը և կարծում եմ, կլինեն համապատասխան որոշումներ
Ամիրան Գամղրելիձե. Անհրաժեշտ են ավելի շատ կետային սահմանափակումներ, այս հարցը քննարկել է համակարգող խորհուրդը և կարծում եմ, կլինեն համապատասխան որոշումներ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ երկրում էլ ավելի շատ կետային սահմանափակումներ են անհրաժեշտ:

Ինչպես հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո Ամիրան Գամղրելիձեն, համակարգող խորհուրդը քննարկել է լրացուցիչ կետային սահմանափակումներ կիրառելու հարցը:

«Համավարակի ֆոնին Եվրոպայի բոլոր երկրները որոշ տեղերում շատ խիստ, որոշ դեպքերում համեմատաբար մեղմ կետային սահմանափակումներ են գործարկել: Մենք հետևում ենք այս ռազմավարությանը՝ ի տարբերություն գարնան, երբ ամբողջությամբ արգելափակումներ ունեինք: Երկրի կողմից աստիճանաբար սահմանվում են կետային սահմանափակումներ, և կետային սահմանափակումներ մտցնելու էլ ավելի մեծ անհրաժեշտություն կա: Համակարգող խորհուրդը այսօր կրկին քննարկել է այդ հարցը, և ես կարծում եմ, որ կլինեն համապատասխան որոշումներ», – հայտարարել է Գամղրելիձեն:

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2775 նոր դեպք: Վերջին օրը ապաքինվել է 3 560 հիվանդ: Բացի այդ, երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ևս 22 վարակակիր:

Ներկայումս Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 51 993 դեպք, ապաքինվածների ընդհանուր թիվը 37 019 է, իսկ մահացությունների թիվը՝ ընդհանուր – 423: