Ամիրան Գամղրելիձե. Ակնկալվում է, որ օգոստոսից կորոնավիրուսի նոր դեպքերը կրկին կավելանան, բայց եթե հետևենք հանձնարարականներին, ապա դա ավելի քիչ հավանական կլինի
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի, չնայած աշխարհում, ներառյալ Վրաստանում, համաճարակաբանական իրավիճակը կայունանում է, տարբեր կանխատեսումների համաձայն, օգոստոսին ակնկալվում է, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կրկին կավելանա:
Այդ պատճառով Գամղրելիձեն մեկ անգամ ևս կոչ արեց բնակչությանը հնարավորինս հետևել անհրաժեշտ հանձնարարականներին՝ վիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու համար:
«Ինչպես գիտեք, համաճարակային իրավիճակն ամբողջ աշխարհում, ընդհանուր առմամբ, հանդարտվում է: Դեպքերի թիվը նվազում է ամենուր, և այս անկումը կշարունակվի որոշ ժամանակի ընթացքում: Ըստ տարբեր ինստիտուտների կանխատեսումների, օգոստոսից ակնկալվում է, որ կորոնավիրուսի նոր դեպքերը կրկին կավելանան: Եթե հետևենք բոլոր հանձնարարականներին, ապա դրա հավանականությունը կլինի ավելի քիչ, հակառակ դեպքում դեպքերի ավելացման վտանգ կա, և հավանականություն, իհարկե, կա», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: