ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը կլինի 3 տոկոսից պակաս՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով
ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը կլինի 3 տոկոսից պակաս՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի երեք տոկոսից պակաս՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան։

Նրա խոսքով՝ համաշխարհային տնտեսությունը երկար ժամանակ գտնվում է անկայուն վիճակում։

«Մենք ակնկալում ենք, որ 2023 թվականը կլինի ևս մեկ դժվար տարի։ Երկարաժամկետ ցածր տոկոսադրույքներից արագ անցումը շատ ավելի բարձր տոկոսադրույքների, որն անհրաժեշտ է գնաճի դեմ պայքարելու համար, տուրբուլենտներ է առաջացրել որոշ զարգացած տնտեսությունների բանկային հատվածում և էլ ավելի բարդացրել քաղաքական որոշումները», – ասել է Գեորգիևան։

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը կարծում է, որ սպասվող դժվարություններին հնարավոր է հաղթահարել միայն համագործակցության ու համերաշխության միջոցով։

Իր ելույթում Գեորգիեւան խոսել է գլոբալացման առավելությունների մասին, այդ թվում՝ ասիական տարածաշրջանի զարգացմանը։ Սակայն, ըստ նրա, գլոբալիզացիայի օգուտները հավասարապես չեն բաշխվել բոլոր երկրներին ու մարդկանց։

Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը կոչ է արել պետություններին ավելի շատ օգնել իրենց բնակչության առավել խոցելի շերտերի ներկայացուցիչներին, իսկ հարուստ երկրներին՝ աջակցել համաշխարհային հանրության համեմատաբար թույլ անդամներին։

«Բարձր տոկոսադրույքների և բազմաթիվ արժույթների արժեզրկման պայմաններում սա չափազանց կարևոր է այն երկրների համար, որոնք ծանր վիճակում են հայտնվել պարտքի պատճառով։ Մեզ շտապ անհրաժեշտ է ավելի արագ և արդյունավետ գլոբալ մեխանիզմ՝ այս երկրների պարտքի խնդիրը լուծելու համար»,- ասել է Գեորգիևան։