Ամերիկյան ճամփորդական հրատարակությունը Վրաստանը ներառել է 2019 թվականի 20 տուրիստական ուղղությունների թվում
Ամերիկյան հանրահայտ ճամփորդական հրատարակությունը (Thrillist) Վրաստանն անվանել է 2019 թվականի 20 տուրիստական ուղղությունների թվում: Տեղեկությունն այս մասին տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը:
Նշված հրատարակությունը մեկ ամսվա ընթացքում ունի ավելի քան 20 միլիոն ընթերցող: Վրաստանի հետ միասին ցանկում են հայտնվել Ռումինիան, Լեհաստանը, Մոնտենեգրոն, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը, Նեպալը և այլք: Սրանք այն վայրերն են, ուր հրատարակությունը խորհուրդ է տալիս ճամփորդել զբոսաշրջիկներին:
Լրագրող Բենջամին Քեմփերը Վրաստանի տարբեր վայրերով ճամփորդել է Զբոսաշրջության ազգային վարչության հրավերով և ընթերցողին ծանոթացրել Վրաստանի տուրիստական ուղղության հետ:
«Նոր տուրիստական առաջարկ, հնագույն աշխարհ հյուրընկալությամբ և ջերմությամբ, սա Վրաստանն է»,- գրում է Բենջամին Քեմփերը: