Ամերիկյան ռազմական տեխնիկա տեղափոխող 200-րդ բեռնատար ինքնաթիռը ժամանել է Իսրայել
Ամերիկյան ռազմական տեխնիկա տեղափոխող 200-րդ բեռնատար ինքնաթիռը ժամանել է Իսրայել։ Այս մասին տեղեկություն է տարածել Իսրայելի պաշտպանության նախարարությունը։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկել 10 հազար տոննա զինտեխնիկա Իսրայելի պաշտպանության բանակի համար, այդ թվում՝ զրահատեխնիկա, զենք, զինվորների համար պաշտպանիչ սարքավորումներ, դեղորայք և զինամթերք։
Տեղեկության համար նշենք, որ ԱՄՆ-ն Իսրայելի ամենամեծ ռազմական աջակիցն է՝ Իսրայելին տարեկան 3,8 միլիարդ դոլարի օգնություն ուղարկելով։