Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կժամանի Չինաստան և կհանդիպի այդ երկրի արտգործնախարարի հետ
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կժամանի Չինաստան։
ԱՄՆ նախագահի վարչակազմի տվյալներով՝ Սալիվանը Պեկին այցի ընթացքում կհանդիպի Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։ Սպիտակ տան տվյալներով՝ հանդիպմանը Սալիվանը կկենտրոնանա Ուկրաինայում ընթացող պատերազմի, ինչպես նաև Թայվանի նեղուցում տիրող իրավիճակի և մերձավորարևելյան խնդրի վրա։ Միաժամանակ Բայդենի վարչակազմը նշում է, որ Ջեյք Սալիվանը պատրաստվում է մտահոգություն հայտնել Ռուսաստանին Չինաստանի ռազմական աջակցության կապակցությամբ։
Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, Ջեյք Սալիվանը և Չինաստանի արտգործնախարարը կխոսեն նաև Ջո Բայդենի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հնարավոր հանդիպման մասին, որը պետք է կայանա մինչև տարեվերջ։