Ամերիկյան կինոստուդիաները նախազգուշացնում են Վրաստանին՝ վրացական կայքէջերում ֆիլմերի անօրեն ցուցադրությունների պատճառով
Ամերիկյան առաջատար կինոստուդիաները Վրաստանին ուղարկում են նախազգուշացում: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի ազգային կինոկենտրոնը: Կինոկենտրոնի տեղեկությամբ, ազդեցիկ կինոարտադրող «Disney», «Netflix», «Paramount Pictures», «Warner Brothers», «Sony Pictures» և «Universal City Studio» ընկերությունները վրդովմունք են հայտնում Վրաստանում գործող կայքէջերում ֆիլմերի անօրեն ցուցադրությունների պատճառով:
Կինոստուդիաների հայտարարության մեջ նշվում է, որ վրացական կայքէջերում տարիներ շարունակ, անօրեն ձեռք էր բերվում և հանրայնացվում տարբեր տիպի նյութեր, որոնք լուրջ խնդիր են ներկայացնում Վրաստանի համար: