«Վրաստանի մոռացված պանիրը» – այս վերնագրով հոդված է հրապարակում ամերիկյան հայտնի «Սևեղ» (Saveur) հրատարակությունը:
Հրապարակման հեղինակը գրում է Վրաստանի շրջաններում տարածված պանրի տարբեր տեսակների մասին: Նման տեսակներից մեկն է անվանվում «Նարչվին», որը հոդվածի հեղինակի խոսքով, պատրաստում են Սվանեթիում, մասնավորապես Լախամուլայում:
«Հյուընկալողը այս պանիրը կոչել է Աստծու նվեր և սա չափազանցված չէ, քանի որ սա իրոք արտասովոր պանիր է: Նարչվին պատրաստվում է կովի կաթից, խորը և ինտենսիվ բույր ունեցող պանիր է, որը նման է կարագի և սկզբում խաղցր համ ունի: Այն մեկ տարվա ընթացքում պահում են փայտե արկղի մեջ, որի ընթացքում նրան ավելանում է կաղինի համ»,- գրում է «Սևեղը» (Saveur):
Ինչպես գրում է հեղինակը, նա Սվանեթիում համտեսել է նարչվիով պատրաստված խաճապուրի, որին ավելացված է եղել կանեփի սերմ:
Հրապարակման հեղինակը հիշում է նաև Ախալցխայի մունիցիպալիտետում, Թուրքիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անդրիածմինդա գյուղում պատրաստված փաշվի պանիրը, որը նմանեցրել է իտալական պարմեզանին և դառը չեդարին»,- ասվում է հոդվածում: