Ընտանեկան կոնֆլիկտի հետևանքով Ամերիկացի վոլեյբոլիստ Դանիելա Սկոտը ստացել է մի քանի կտրվածք,-գրում է USA Today-ը: Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիրը, փորձում էր քրոջը՝ Ստեֆանի Վալերին պաշտպանել վերջինիս նախկին ամուսնուց:
Ստեֆանին ստացել է մահացու վնասվածքներ և մահացել: Կոնֆլիկտի ժամանակ տուժել է նաև մարզիկի բարեկամը, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս պահի դրությամբ Բատոն Ռուժ քաղաքի (Լուիզիանայի նահանգ) ոստիկանությունը որոնում է զոհվածի ամուսնուն: Հատկանշական է, որ 2012 թվականին Լոնդոնում, իր թվով հինգերրորդ օլիմպիական խաղերին Սկոտը 39 տարեկան էր: 2016 թվականին նրան մտցրել են վոլեյբոլի մեծագույն խաղացողների դահլիճ:
Հեղինակ -
Edgar Barsegyan