Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է 16.513 մարդ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է 16.513 մարդ

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 16.513: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է 《Covid-19》 վարակի ավելի քան 465,000 դեպք: Համապատասխան տվյալները տարածում է «Սի բի Էս նյուս»-ը՝ հիմնվելով Ջոն Հոփքինսի համալսարանի վրա:

Ամենաբարդ իրավիճակը Նյու Յորքում է, որտեղ կորոնավիրուսից մահացել է ավելի քան հինգ հազար մարդ:

Վայոմինգը նահանգը միակն է, որտեղ կորոնավիրուս չի գրանցվել:

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ աշխարհում նոր կորոնավիրուսից մահացության դեպքերը գերազանցել են 95 000-ը: Միևնույն ժամանակ, աշխարհում վարակված մարդկանց թիվը գերազանցում է 1.6 միլիոնը, որից ավելի քան 350 հազարն արդեն ապաքինվել են: