Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է ՆԱՏՕ-ի 2008 թվականի Բուխարեստի հռչակագրին, որի համաձայն Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ
Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է ՆԱՏՕ-ի 2008 թվականի Բուխարեստի հռչակագրին, որի համաձայն Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը արձագանքել է , Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական, ՈՒես Միտչելի Վրաստան այցին:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, Հիզեր Նաուերտը նշում է, որ ՈՒես Միտչելը ապրիլի 29-ից մայիսի 1-ը հանդիպումներ է ունեցել վրացի բարձրպաշտոնյաների, այդ թվում երկրի նախագահի և վարչապետի հետ:

Քննարկման հիմնական թեմաներն էին հստակ հարաբերությունները և Վրաստանում իրականացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները:

Հիզեր Նաուերտի խոսքերով, ՈՒես Միտչելը մեկ անգամ ևս հաստատել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

«Նա նույնպես մեկ անգամ ևս հաստատել է, որ Միացյալ Նահանգները աջակցում են ՆԱՏՕ-ի 2008 թվականի Բուխարեստի հռչակագրին, որի համաձայն Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ: Նա նաև այցելել է Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վարչական սահմաններ, որտեղ 2008 թվականի կրակի դադարեցման մասին համաձայնագրի խախտմամբ, այս պահին կանգնած են ռուսական զինված ուժերը»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: