Ամերիկայի կառավարությունը Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին փոխանցել է 26 000 «ՊՇՌ» թեստ
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին, բժշկական անձնակազմին օգնելու համար փոխանցել է 26 000 «ՊՇՌ» թեստ:
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:
Կորոնավիրուսի համավարակի կառավարման գործում Վրաստանի բժշկական աշխատողներին օգնելու համար ԱՄՆ կառավարությունը USAID-ի միջոցով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին փոխանցել է 26 000 «ՊՇՌ» թեստ: Նշված թեստերը կբաշխվեն հիվանդանոցներում, կլինիկաներում և լաբորատորիաներում՝ երկրի մասշտաբով»,- ասվում է դեսպանության տեղեկության մեջ: