Ամերիկայի կառավարությունը Վրաստանի ազգային այգիների պահպանման համար սկսում է 1.6 միլիոն դոլլարի հնգամյա ծրագիր
Ամերիկայի կառավարությունը Վրաստանի ազգային այգիների պահպանման և դրանց տնտեսական կայունության համար սկսում է 1.6 միլիոն դոլլարի հնգամյա ծրագիր:
«Վրաստանի բնությունը անգին է և նրա պահպանումն առանձնապես կարևոր: Երկրի գրավիչ ազգային այգիների պահպանման և դրանց տնտեսական կայունության համար Ամերիկայի կառավարությունն այսօրվանից սկսում է 1.6 միլիոն դոլլար արժողությամբ հնգամյա ծրագիր, որի նպատակը Վրաստանի ազգային այգիները պահպանելը և դրանց համար տնտեսական հնարավորություններ ստեղծելն է»,- ասվում է Վրաստանում Ամերիկայի դեսպանության ֆեյսբուքյան էջում տարածված տեղեկությունում: